Ռազմավարություն

Այս էջում ներկայացված են քաղաքի զարգացմանն ուղղված այն նախագծերը և ծրագրերը, որոնք իրականացվել են «Լույս» հիմնադրամի հետ համագործակցությամբ:

«Լույս»ի «Զարգացնենք Հայաստանը միասին» ծրագիրը Գյումրիում ուղղված է հատկապես արվեստի և գիտության զարգացմանը: Հետևաբար մեր թիմի առաքելությունը Գյումրիում «կենդանիարվեստի» զարգացման համար պայմաններ ստեղծելն է:

Քայլ առ քայլ դեպի «Լիվինգ Արտ»-ի զարգացումը Գյումրիում

Լիվինգ արտը կամ ինտերակտիվ արվեստը գեղարվեստական արտահայտման ձևերից մեկն է, որը հիմնված է այսպես ասած «թվաբանական միջին»-ի վրա: Դա արվեստի ձև է, որի հիմքում ընկած են մի կողմից գեղարվեստական ընկալումը, մյուս կողմից` գիտական մեթոդները և գործիքները, մոտավորապես այնպիսիք, ինչպիսիք կիրառվում են վիդեոխաղերում: Կենդանի արվեստի ստեղծագործությունները յուրահատուկ ինտերակտիվ կապ են ստեղծում արվեստի և լսարանի միջև:

Գյումրին հայտնի է իր արվեստագետներով, սակայն շատ քչերը գիտեն, որ այն նաև բազմաթիվ տաղանդավոր գիտնականների և ծրագրավորողների ծննդավայրէ: «Լույսի» նորարարական նախագծի նպատակն է Գյումրիում ստեղծել թվային արվեստի և տեխնոլոգիայի նոր միջավայր, որի հիմքում կլինի արվեստագետների, գիտնականների և ծրագրավորողների համագործակցությունը: Կենդանիարվեստը կարող է մեծ նպաստ ունենալ հատկապես ուսումնասիրության և զարգացման(R&D), ճարտարագիտության, ինֆորմատիկայի, համակարգչային և թվային տեխնոլոգիաների, ինչպես նաև ռոբոտաշինության բնագավառում: Որպես գեղարվեստական արտահայտման նոր միջոց` լիվինգ արտը կարող է կարևոր դեր ունենալ Գյումրու զբոսաշրջության զարգացման գործում:

«Լույսի» նախագծի մեջ է մտնում նաև 2013 թ. հոկտեմբերին Գյումրիում կազմակերպված լիվինգ արտի ցուցահանդեսը, որը տեղի ունեցավ շնորհիվ Փարիզում թվային արվեստի գլխավոր ստեղծագործական կենտրոնի` «Le Cube»-ի թիմի հետ ունեցած համագործակցության:

Այսպիսով, մեր թիմի առաքելությունը Գյումրիում լիվինգ արտի նախագծի իրագործման համար հող պատրաստելն էր` ցույց տալով այն, ինչ կարող է ներկայացնել Գյումրին արվեստի և գիտության համատեղման արդյունքում:

Ինտերակտիվ արվեստի մասին ավելին իմանալու համար կարող եք այցելել «LeCube» ստեղծարար կենտրոնի կայքէջ` http://www.lecube.com/:

 

2013 թվականի «Արվեստադիտակ» փառատոնը

Նախագծի սկզբում մենք որոշեցինք կազմակերպել արվեստի և գիտության փառատոն` «Արվեստադիտակ» վերնագրով: Այս մեկօրյա  ցուցահանդեսն ամբողջովին նվիրված էր արվեստին, գիտությանը և դրանց  փոխազդեցությանը: Այնտեղ ներկայացված էին արվեստի այնպիսի գործեր, որոնց մեջ կարող էին ներգրավվել ցուցահանդեսի այցելուները, ցուցադրված էին նաև ինտերակտիվ արվեստի ներկայացուցիչներ Իզաբել Բոնտեի և Սերժ Հոֆմանի հեղինակային մի քանի ստեղծագործություններ: Սակայն ինտերակտիվ էին ոչ միայն արվեստի գործերը. փառատոնը ևս կազմակերպել էինք ինտերակտիվ միջոցառման ձևով: Այցելուները, ովքեր սովորաբար դիտորդի դերում են լինում, դարձան ցուցահանդեսի ակտիվ մասնակիցներ, ովքեր գծում էին, նկարում և իրենց ներկայությամբ փոխումարվեստի գործերը: «ArtScope»-ի ամբողջական պատմությունը կարող եք կարդալ այստեղ (http://gyumri.luys.am/hy/products):

 Գիտելիքի փոխանցում և ոգեշնչում

Քանիոր  «Լույս» հիմնադրամի առաքելությունը գիտելիքի փոխանցումն է, մեր գիտնականները Գյումրիում մեկ ամբողջ շաբաթ 
սեմինարներ
 վարեցին պակաս փորձառու ուսանողների համար: Նպատակ ունենալով խոր հետաքրքրություն առաջացնել ճշգրիտ 
գիտությունների հանդեպ՝մեր գիտնականները նրանց ծանոթացրին գիտական և մաթեմատիկական հարցերին:

Նրանց հետ ունեցած զրույցիընթացքումպարզ դարձավ, որ տեղացի ուսանողների հիմնական խոչընդոտը ռեսուրսների պակասն է 
(այժմ
 աշխատում ենք համատեղ ուժերով ստեղծել առցանց ռեսուրս-կենտրոն):

Երբ աշխատում էինք այս նախագծերի վրա և տարված էինք Գյումրու արդկանցով, նոր գաղափարներ ծնվեցին: Այսպես, մեր գիտնականներից երկուսն սկսեցին Գյումրու մշակութային կյանքի քարտեզագրությունը՝ստեղծելով մի գեղեցիկ քարտեզ, որտեղ նշված էին 
մշակութային
 և գեղագիտական կենտրոնները: Միաժամանակ մեր թիմի համակարգչային ինժեներներից մեկը նկատեց, որ խոշոր 
պատկերասրահներից մեկը չունի ինտերնետային կայք և առաջարկեց կայքէջ ստեղծել: Գյումրին մեզ ոգեշնչեց, որ մի շարք ոլորտներում անենք ամեն հնարավոր բան:


«Զարգացնենք Հայաստանը Միասին» ծրագրի թիմ.

Գյումրի, 2013

 

 Իվերջոիրագործված նախագծերի արդյունքում ևս մեկ քայլ արվեց դեպի քաղաքի՝որպես արվեստի և տեխնոլոգիաների յուրատիպ հանգույցի զարգացում: Ստացվեց լրատվամիջոցների շրջանում հետաքրքրություն առաջացնել և վերարժևորել Գյումրու գանձերը: