Ի՞նչ կարող ես սովորել

Հումոր

Հումորը հատուկ է յուրաքանչյուր գյումրեցու: Թերևս դժվար է պատկերացնել որևէ գյումրեցու, ով զուրկ է հումորի զգացումից: Գյումրեցու ամեն մի խոսքում առկա է հումոր: Գյումրին հարուստ է իր հումորային կերպարներով, նրանցից ավելի հայտնի են՝ Պոլոզ Մուկուչն ու Օրիորդ Վարսենիկը, Վարդանիկն ու ընկեր Մարգոն:

Թերևս չկա որևէ գյումրեցի, որ չի լսել Պոլոզ Մուկուչի անեկդոտները, լիաթոք չի ծիծաղել նրա սրամիտ պատասխանների վրա: Մուկուչը սիրված էր բոլորի կողմից: Եկեք հիշենք Պոլոզ Մուկուչի հետ կապված մի քանի զվարճալի դեպքեր ու ժպտանք նրա կատակների վրա:

.    –Հուղարկավորության ժամանակ որտե՞ղ է ավելի պատշաճ գտնվելը, դագաղի առջևում, թե՞ հետնամասում:

      -Որտեղ օր էղնիս լավ է, մենակ դագաղի մեջ չէղնիս:

 

.    Ծիտրոն՝ Պոլոզ Մուկուչին.
-Ծո, Մուկուչ, էդ դու՞ ես տարածել, օր ես ախմախ եմ:

-  Չէ, Ծիտրո ջան, ի՞նչ կխոսիս, ես իմ ու քո գաղտնիքը ուրիշին չեմ ըսէ:

 

.      Հարց Պոլոզ Մուկուչին.

-Պոլո՛զ, խաշ սիրու՞մ ես

Պատասխան.

-Ո՞ր գյումրեցին չի սիրէ:

- Խաշի հատկապես ի՞նչն ես սիրում, ջու՞րը, թե՞՝միսը:

Պատասխան.

-Խաշի արաղը:

 

 

 

Սովորի՛ր պայքարել…

Առաջին բանը, որ կարող ես սովորել յուրաքանչյուր գյումրեցուց՝ պայքարելու կարողությունն է:

Պայքարելը հատուկ է յուրաքանչյուր հայի, բայց այն առավել ցայտուն արտահայտված է ամեն մի գյումրեցու աչքերում:

Երկրաշարժաղետ, որըկործանեցԳյումրին, բայցոչգյումրեցուն: Անցնելովերկարատևփորձություններիշրջանով, գյումրեցինհստակգիտիպայքարելուկարևորություննուդժվարությունը: Ամենգյումրեցուաչքերում՝ուրախությակողքինկարողեստեսնելհսկայականթախիծ, ցավ՝կորցրածիհանդեպ:

Չնայածնրան, որերկրաշարժըկործանեցամենինչ, գյումրեցինոտքիկանգնեցուապացուցեց, որաշխարհումոչմիաղետչի՛կարողոչնչացնելայն՝ինչըդարերովէավանդվել:

ԹեպետԳյումրինմասամբավերվեց, բայցգյումրեցուպայքարողոգինշարունակումէվերակենդանացնելԳյումրին:

Միայնգյումրեցուոգուևկորովիշնորհիվմերերկրորդմայրաքաղաքըշարունակումէմնալորպեսարվեստիևմշակույթիկենտրոն:

 

 

 Ինչ կարող ես սովորել

 

Ինչպես յուրաքանչյուր բնակավայր, Գյումրին նույնպես ունի իր ավանդական ճաշատեսակները:   

 

Գյումրու խոհանոցի մեջ առանձին տեղ են զբաղեցնում պասուց կերակուրները: Տապակած սիբեխի զոխը պասի օրերի ամենաընդունված կերակուրն էր. 4-5 զոխը թաթախում էին ալյուրի խյուսի մեջ, ապա տապակում ձեթով՝ ուժեղ կրակի վրա այնպես, որ երկու կողմերն էլ լավ կարմրեն: Այս կերակուրը գյումրեցիների մեջ հայտնի էր «պասուց ձուկ» անունով: Ծննդյան և Զատկի թաթախմանը բրնձով փլավի հետ անպայման տապակում էին կանաչ լոբի՝ վրան պաստեղով ձվածեղ: