Մի ծաղկամանի պատմություն

Յուրաքանչյուր գյումրեցի ունի միայն իրեն հատուկ սովորություններ, մտածելակերպ, հումոր և նույնիսկ իրեն հատուկ աշխատանք: Արվեստների և արհեստների քաղաք Գյումրիում հաճախ կհանդիպես որևէ արհեստի տեր մարդու, ընդ որում, ամբողջ հոգով ու սրտով իրենց աշխատանքին նվիրված մարդկանց:

Այսպիսին Է նաև 84-ամյա Ալբերտ պապիկը, ում պատմությունն այնքան հետաքրքիր և միևնույն ժամանակ այնքան հարազատէր, որ վերջինիս չանդրադառնալ պարզապես հնարավոր չէր:

 

Երկաթե աստիճաններով, բայց անշուք տուն, որի նմանը մերօրյա Գյումրիում ամեն օր չես տեսնի: Ահա այս տունն էլ դարձավ մեր պատմության հերոսի հետ ծանոթանալու առիթը: Ալբերտ պապիկն ու Մարգո տատիկն առանց վայրկյան անգամ տատանվելու հրավիրեցին մեզ իրենց փոքրիկ տուն, որ լի էր արվեստով: Դեձմերուկը մեր կողմից, հետաքրքիր պատմությունները՝ նրանց:

Ուրեմն ըսպես

Մեր հյուրասեր պապիկը, պարզվում է, դարբին է եղել: Դարբնությամբ զբաղվելէ փոքր հասակից: Արդեն դժվար չէր կռահել, թե ով էր այդ երկաթյա աստիճանների հեղինակը: Նրա խոսքերից և, որ ամենակարևորն էրդարբնության մասին խոսելիս փայլող աչքերից պարզ էր դառնում, որ դարբնությունը նրա համար եղել է ոչ թե լոկ աշխատանք ու ապրուստի միջոց, այլ եղել է և կա կենսակերպ, ապրելու իմաստ և ինքնիրեն լիարժեք զգալու հնարավորություն:

Աշխատանքը`աշխատանք, կենսակերպը`կենսակերպ, բայց Ալբերտ պապիկը չէր կարող չանդրադառնալ իր անդավաճան ընկերոջը՝ կնոջը: Միանգամից երկուսն էլ հիշեցին նույն հետաքրքիր անակնկալը, որ երիտասարդ տարիքում մատուցել էր Ալբերտ պապիկը: Նշանադրությունից առաջ նա իր ձեռքերով պատրաստել էր երկաթե ծաղկաման, վրան ամրագրել թվականը՝ 1958, և նվիրել ապագա անդավաճան ընկերոջը: Մարգո տատիկի խոսքերով` գուցե հենց այդ ծաղկամանն էր նրանց ամուսնության առիթը:

Այսօր էլ Ալբերտ պապիկն ու Մարգո տատիկն ապրում են սիրով և համերաշխությամբ, իսկ վարպետ պապիկը շարունակում է ստեղծագործել և վայելել իր աշխատանքի բարիքները:

Նանե Մանուկյան

Տարոսը ձեզ էղնի

 

Գյումրու կոլորիտի կարևոր ու անբաժան մասն են կազմում հարսանիքները, որոնք այսօր էլ պահպանում են իրենց ավանդական բնույթըՀենց սրանում է Գյումրու հարսանիքների յուրահատկությունը` տարբերվող, բայց միևնույն ժամանակ ավանդական:


Ահա Գյումրու հարսանիքների կարևորագույն բաղադիրչները.

 

Գյումրիում հարսանիքի գլխավոր հյուրը քավորնէ. անհնար է պատկերացնել գյումրեցու հարսանիք` առանց քավորի: Հնում քավորին պատվում էին արծաթե երկու փոքրիկ ըմպանակներով, որոնց վրա դրոշմված էր մեկական ծաղիկ, քանի որ քավորի դերակատարությունը «երկու ծաղիկների» միացումնէ: Չի եղել մի տուն, որի տանտերը քավոր լինելիս հարգանիշըմպանակ չունենար: Քավորությունը սերնդեսերունդ էր անցնում, տոհմական էր:

 

Հարսուփեսային այդ օրը տալիս էին ընկույզով ու մեղրով շաղախված զուրբիա (փախլավա)` ի նշան հետագա կյանքի քաղցրության: Հարսանիքի հաջորդ օրը հարսին հագցնում էին բենգալյան կարմիր կտորից շոր: Քավորը նորապսակներին տալիս էր երկու ոսկեզօծ կերոն, որ պետք է վառեին մեկ էլ առաջնեկի ծնունդին: Պարում էին «Առավոտլուսո»-ի հնչյունների տակ: Պարին մասնակցում էին բախտավոր զույգերը:

 

Հարսանիքի գլխավոր բաղադրատարրը վենզելն էր (կտավի վրա երիտասարդ հարսի ու փեսայի անվան սկզբնատառերը`տարբեր գույներով ասեղնագործված):

 

Դե ինչ, սպասենք նոր ծաղիկների միացմանը: Տարոսը ձեզ էղնի:

 

Նանե Մանուկյան, Լուսինե Դավթյան

 

Ղայդով իսանները

Մեր ջիգյարով գյումրեցիներն ամեն անգամ մեզ ստիպում են զարմանալ և հիանալ ոչ միայն իրենց մշակույթով, այլև մարդկային այն յուրատեսակ որակով, որ բնորոշ է իրենց: Ինչպես կարելիէ լինել այդքա՜ն հյուրասեր, նվիրված ու հավատով լի:

Պրպտումներից մեկի ընթացքում հանդիպեցինք մի խումբ պապիկների: Մի փոքր հոգնած ու հիասթափված էինք և որոշեցինք վերջին խմբին մոտենալ: Ասացինք, թե ովքեր ենք, ինչ ենք ուզում և, ի զարմանս մեզ, կատարվեց հետևյալը

Պապիկները կարողացան մեզ օգնել, նույնիսկ օժանդակեցին այլ աղբյուրներ գտնելու հարցում: Հետո պարզվեց, որ նրանցից մեկի ծննդյան օրն էր: Երգեցինք, շնորհավորեցինքև երբ արդեն ուզում էինք գնալ, նոր հրավեր ստացանք: Ո՛չ, ոչ մի պաշտոնական հանդիպում. այս անգամ մենք հրավիրված էինք պաղպաղակ ուտելու:

Այնքան անմիջական, պարզ և մտերմիկ զրույց ունեցանք նրանց հետ, որ նույնիսկ կորցրինք ժամանակի զգացողությունը: Մի լավ շրջեցինք տարածքով, ևս մեկ անգամ օգնության ձեռք մեկնելու առաջարկ ստացանք և աննկարագրելի տպավորություններով հեռացանք:

Այս ամենը մեզ ևս մեկ անգամ ապացուցեց, որ «ղայդով իսանը» լինում է միայնԳյումրուց:

Իմիջիայլոց, մեր «հորեղբայրների» հետ կապը դեռ պահպանվում է:

Նանե Մանուկյան

 

Made in Հայրաքաղաք

Ամեն մի բնակավայրի հարստությունների շարքում առաջին հերթին նրա գերդաստաններն են հիշվում` որպես ավանդույթների ու բնակավայրի սովորույթների կրողներ, որպես այդ բնակվայրի պատմության կերտողներ ու յուրատիպ տարեգիրներ: Որքան շատ են գերդաստանները, որքան հին է նրանց պատմությունը, այնքան հարուստ է բնակավայրը, այնքան խորն են նրա արմատները: Հանրահայտ այս ճշմարտությունն իր արտացոլումն է գտել նաև Գյումրիում, որը հին ու հողին ամուր կառչած գերդաստանների մի ոստան էտոհմիկ հատկանիշներով, բնութագրերով, հարուստ ու նշանավոր գերդաստաններին պատկանող տներով և ունեցվածքով, անգամ մականուններով, որոնցում արտացոլվում են վերջիններիս զբաղմունքը, մասնագիտությունը, վարքագիծը կամ թույլ կողմերը: Գերդաստաններից յուրաքանչյուրը քաղաքի պատմության մի էջն է գրել, ու այդպիսով Գյումրին դարձել է տոհմատունների, բնիկների քաղաք:

Ինչպես հին պատմություն ունեցող ցանկացած բնակավայրի դեպքում գերդաստանները բաժանվել են հարուստների, արհեստավորների և չքավորների: Որպես կանոն, չքավորները դուրս են մնացել քաղաքի պատմությունն ուսումնասիրողների ուշադրությունից, մինչդեռ մեծատունները, նշանավոր արհեստավորները, մտավորականության ներկայացուցիչները  հիշատակվել են տարբեր աղբյուրներում, իսկ նրանց անունները բերնեբերան անցել ու  այսօր էլ չեն մոռացվել, ինչով էլ պայմանավորվում է այս կամ այն թաղամասի ու տարածքի գոյությունը:

 

Լուսինե Դավթյան


Քաղաքն օրգանիզմ ունի

Հնամյա քաղաքը դարերի ընթացքում տարբեր անուններ է կրել: Փոխվել է անունը, փոխվել է քաղաքը` աղբյուրներն ու կամուրջները, գմբեթներն ու կամարները, փոխվել են մարդիկ, հագուստն ու երգերը...

Անունները քաղաքի պատմական փոփոխությունների արտացոլումն են: Հաճախ էլ անունն է թելադրում քաղաքի կերպարը, քանի որ անունն առաջնային է. այն քաղաքի համբավն ու կոչումն է:

Տարիներ շարունակ քաղաքը կոչվել է Ալեքսանդրապոլ, և այդ անունը մարդկանց այնքան հարազատ էր, որ նրանք այդ անվան մեջ տեսնում էին մի ամբողջ պատմություն: Սակայն ԽՍՀՄ-ի փլուզումից հետո քաղաքն անվանվեց Գյումրի: Քաղաքացիների հետ ունեցած զրույցներից պարզ է դառնում, որ նրանք ցանկանում են վերականգնել Ալեքսանդրապոլ անունը, քանի որ հենց այդ անունն է արտացոլում քաղաքի շունչը, այդ անունն է, որ ավելի հարազատ է իրենց:

Անունն է թելադրում քաղաքի պատմությունը:

Անունն ինքը քաղաքի դեմքն է:

Քաղաքի սիրտը գյումրեցիներն են, թոքերը` ցայտաղբյուները, հոգին` մշակույթը: Մյուս օրգանները, որոնք նույնպես ունեն իրենց յուրահատկությունները, լրացնում են գլխավոր օրգաններին` դրանով իսկ ստեղծելով մի ամբողջություն:

Հետաքրքիր փաստեր Գյումրու և գյումրեցիների մասին

Գյումրու պատվավոր քաղաքացիներն են Շառլ Ազնավուրը, Մարտիրոս Սարյանը, Արամ Խաչատրյանը և այլք:

Քաղաքի խորհրդանիշներից են մետաղյա բաժակները, որոնք Գյումրու բարբառով կոչվում են մուշուրբա:

Գյումրիում են հիմնվել առաջին երաժշտական դպրոցն ու թատրոնը:

Առաջին օպերան ցուցադրվել է Լենինականում:

 Գյումրիում կա մի եկեղեցի, որը կառուցել են ռուսները, և գյումրեցիներն այն անվանում են «Պլպլան ժամ», քանի որ դրա գմբեթները մետաղից ենև երբ արևը դուրս է գալիս, գմբեթները փայլում են:

Մեծ փիլիսոփա Քսենոփոնը, անցնելով Շիրակի դաշտավայրով, տեսել է, որ մարդիկ կավից մեծ կարասների մեջ բան են պահում. դա պաղ ջուր է եղել, վրան էլ՝ գարիԸշտըըդիկ գարեջուրըպիվեն է էղել:

 Գյումրեցին իր բնույթը չի փոխել ու չի փոխի. նա հոգով գյումրեցի է:

Քաղաքն ամեն օր արթնանում է նոր մոտիվով:

Պահպանե´ք ձեր  քաղաքի օրգանիզմը:


Լուսինե Դավթյան