Պատմություն

Գյումրին`Հայաստանի Հանրապետության երկրորդ խոշոր քաղաքը, Շիրակի մարզկենտրոնն է: Շիրակի մարզը գտնվում է Հայաստանի հյուսիս-արևմտյան մասում և սահմանակից է Թուրքիային և Վրաստանին: 

Գյումրին տեղակայված է Շիրակի բարձրավանդակի կենտրոնական մասում` Ախուրյան գետի ձախ ափին: Այս տարածքով հոսում են Ախուրյանի ավազանին պատկանող Գյումրի-չայ, Ղորղոբան, Բոշիչայ գետերը և Չերքեզի ձորի գետակը: 
Շիրակի մարզի միակ խոշոր գետն Ախուրյանն է, որն սկիզբ է առնում Արփի լճից: Ախուրյան գետի վրա կառուցվել է Հայաստանի ամենախոշոր` Ախուրյանի ջրամբարը: 
Արփի լիճը գտնվում է Աշոցքի սարահարթում, որտեղ օդի բացարձակ նվազագույն ջերմաստիճանը հասնում է մինչև -46°-ի: Հաճախ այս տարածքն անվանում են Հայկական լեռնաշխարհի «ցրտի բևեռ»: 

Պատմահայր Մովսես Խորենացու հաղորդմամբ Հայկ նահապետի թոռ Արամայիսը որդուն` Շարային, ուղարկում է բերրի և արգավանդ մի դաշտ և նրաանունով գավառը կոչում է Շիրակ: 

Պատմիչը հիշատակում է նաև Կումայրի անունը, որը նույնացվում է տարբեր ցեղային միությունների`նույն տարածքում ապրելու հետ: Կումայրի անունը կապում են նաև Կիմմերներ կոչվող ցեղի հետ, որը ներխուժել էր Սև ծովի արևմտյան ափերը (մ.թ.ա. VIII դ.):

Հույն զորավար և ֆիլոսոֆ Քսենոփոնը Գյումրիի մասին է գրում իր Անաբասիս գիրքի մեզ, երբ որ Աքեմենյան Պարսիկ Կայսրությունից է նահանջում։

1837թ., երբ Նիկոլայ Առաջինը գալիս է Հայաստան և իր կնոջ` Ալեքսանդրիայի պատվին որոշում է Կումայրին անվանակոչել Ալեքսանդրապոլ կամ Ալեքպոլ, Կումայրին անվանափոխվում է Ալեքսանդրապոլ:

1804 թ.ռուս պարսկական պատերազմի հետոքաղաքը մտնում է Ռուսաստանի Կայսրության կազմի մեջ և դառնում խոշոր մշակութային կենտրոն: Ալեքսանդրապոլում են կենտրոնանում դարբինները, մետաղագործները, քարագործներն ու ոսկերիչները: Առևտրային և մշակութային կյանքն ավելիակտիվ ու բեղուն է դառնում, երբ 1899 թ. կառուցվում է Թիֆլիս-Ալեքսանդրապոլ երկաթուղային գիծը: Քաղաքի բնակչության թիվն աճում է և արդեն 1920ականթթ. գերազանցում է 
երեսուն հազարը՝ հավասարվելով Երևանի բնակչությանը:  

19րդ դարի վերջին Ալեքսանդրապոլը դառնում է երրորդ ամենամեծ արդյունաբերական և մշակութային կենտրոնը 
Թիֆլիսից և Բաքվից հետո:

20րդ դարի սկզբին Ալեքսանդրապոլը Հայաստանի գլխավոր պրոլետարական կենտրոնն էր, քանի որ Ալեքսանդրապոլի աշխատավորներն ակտիվ մասնակցություն էին ցուցաբերում 1905-1907 թթ. հեղափոխությանը:

1920 թ. նոյեմբերի 29 ին վերջնականորեն հաստատվում են խորհրդային կարգեր, և 4 տարիանց`
1924 թ., Ալեքսանդրապոլը անվանակոչվում է Լենինական: Խորհրդային տարիներին քաղաքը խոշոր արդյունաբերակա
կենտրոն էր, որն ուներ զարգացած մեքենաշինությունև սննդարդյունաբերություն: Խորհրդային Լենինականում լայնթափ ստացավ քաղաքաշինությունը, և 1925-1939 թթ. Ա. ԹամանյանիևՄ. Մազմանյանի նախագծերով կառուցվեցին բազում ճարտարապետական կոթողներ, 
հիմնվեցին մի շարք այգիներ, լայն պողոտաներ և գեղեցիկ հրապարակներ, իսկ 1960-ականթթ. Հ. Իսաբեկյանի նախագծով քաղաքն ավելիընդարձակվեց: 

Սակայն 1988 թ. դեկտեմբերի 7ին տեղի ունեցավ Սպիտակի երկրաշարժը, որն ավերիչ և անդառնալի հետք թողեց քաղաքի վրա: Ավերվեցին բազմաթիվ շինություններ, քանդվեցին գործարաններ և ուսումնական հաստատություններ: 
Քաղաքը կորցրեց իր դիմագիծը. խեղաթյուրվեցին բազմաթիվ մարդկային ճակատագրեր: 
Այսօր էլ քաղաքում նկատելի են ընդամենը 40 վայրկյան տևած երկրաշարժի հետևանքները:

 

Երկրաշարժին հաջորդեց Հայաստանի Հանրապետության անկախացումը, որից հետո քաղաքը վերանվանվեց Կումայր, իսկ 1992 թ. կոչվեց Գյումրի: Հույն պատմաբան Քսենոփոնի վկայությամբ մարդիկ այս տարածքներում բնակվել են դեռևս հնագույն ժամանակներից: Իր «Անաբասիս» աշխատության մեջ Քսենոփոնը Գյումրին ներկայացնում էր որպես «Գյումրիաս» կոչվող մեծ, հարուստ և մարդաշատ քաղաք: Կարծիք կա, որ հենց այստեղից էլ սկիզբ է առել Գյումրի անվան պատմությունը: Արդեն 20 տարուց ավել քաղաքում իրականացվում են վերակառուցման աշխատանքներ: Աղետից տուժած 
բնակիչներին հատկացվում են բնակարաններ, բացվում նոր աշխատատեղեր: Դարերի հարուստ մշակութային 
ժառանգության շնորհիվ 2013 թ. Գյումրին հռչակվեց ԱՊՀ մշակութային մայրաքաղաք, ինչը բացառիկ առիթ էր 
աշխարհին ըստ արժանվույն ներկայացնելու մեր հարուստ մշակույթը, պատմությունն ու արժեքները:

 

Աշխարհագրություն

Գյումրին Հայաստանի Հանրապետության՝ մեծությամբ երկրորդ քաղաքն է: Գտնվում է Երևանից 126 կիլոմետր հեռավորության վրա՝ Շիրակի բարձրավանդակի կենտրոնական մասում, ծովի մակարդակից 1550 մետր բարձրություն ունեցող
հարթավայրում, Հայաստանի հյուսիս-արևմուտքում, Ախուրյան գետի ձախ ափին։ 
Շիրակի բարձրավանդակի տափարակ մասի երկարությունը կազմում է մոտ 35, իսկ լայնությունը՝ 25 կիլոմետր, սահմանակից է Փամբակի արևմտյան, Արագածի հրաբխային զանգվածի հյուսիսային ու արևմտյան լեռներին և նախալռներին։

Քաղաքն ունի աշխարագրական հարմար դիրք, որն ակոսվում է Չերքեզի, Ջաջուռի և այլ ձորերով։ Ռելիեֆը հարթավայրային է, ծածկված լճագետային և հրաբխայինշուրջ 350 մ հզորության նստվածքներով։ Ուղիղ գծով Գյումրիից Սև ծով 196 մ է, իսկ երկաթուղով մինչև Մոսկվա՝ 2760 կիլոմետր։ Գյումրու օդը կազդուրիչ է ու առողջարար, բուսականությունը 
տափաստանայինէ, գետահովիտներում աճում են ակացիա, թխկենի, հացենի և այլ ծառատեսակներ։

Կլիմա

Քաղաքը տարեկան ստանում է մոտ 2500 ժամարեգակնային լույս և ջերմություն։ Մեծ է հորդաբուխ աղբյուրների քանակըորոնք միասին մեկ վարկյանում տալիս են 1200 լիտրջուր։

Քաղաքի մոտով հոսում է հանրապետության ջրաշատ գետերից մեկը՝ Ախուրյանը։ Շրջակայքը հարուստ է շինանյութերով՝տուֆով, բազալտով,կավով, ինչպես նաև սևահողային դաշտերով։ Ընդհանուր առմամբ այստեղ կլիման ցամաքային է։ 
Ձմեռը երբեմն ուժեղ սառնամանիքներ են լինում։ Օդի նվազագույն ջերմաստիճանը զրոյից իջնում է մինչև -41 °C։ 
Ամռանը համեմատաբար շոգ է, սնդիկի սյունը հասնում է մինչև 36 °Cի, տարեկան տեղումները միջինհաշվով կազմում են 500 մմ։ Գտնվումէ 8-9 բալային սեյսմիկ գոտում։

Գյումրիի կլիման լեռնային է՝ համեմատաբար մեղմ ամառով և ցրտաշունչ ձմեռով։ Եղանակն ավելիմեղմ է, քան Սևան 
քաղաքինը, բայց ավելի ցուրտ է, քան Երևանինը։ Ձմեռը ձյունառատ է ու ցրտաշունչ և դեկտեմբեր ամսից ձգվում է մինչևմարտը ներառյալ։ Գարունը կարճէ և զով։Այն ընդամենը մեկուկես ամիս է տևում։ Ամառը համեմատաբար տաք է և տևումէ հունիսի սկզբից մինչև սեպտեմբերի վերջ։ Աշունն էլ աչքի է ընկնում իր տաքությամբ։

Ամենատաքամիսը՝օգոստոս (միջինջերմաստիճանըմոտ +19 С°)

Ամեանցուրտամիսը՝հունվար (միջինջերմաստիճանըմոտ +19 −9 C°)


Գյումրու
 արհեստները: Դարբնություն

Ալեքսանդրոպոլում ամենատարածված արհեստներից մեկը դարբնությունն էր: Դարբին վարպետների աշխատանքը հեշտ չէր, և շատ հաճախ նրանք դիմում էին աշակերտների կամ ենթավարպետների օգնությանը: Դարբին արհեստավորները պատրաստում էին զանազան աշխատանքային գործիքներ և կենցաղային իրեր: Երկաթյա իրեր պատրաստելիս 
դարբինները ջերմային մշակման և կռման էին ենթարկում երկաթը` վերջինիս տալով ցանկալի ձև և չափ: Այնուհետև 
նրանք ջրդեղում էին, մխում և սրաքարով սրում, որպեսզի երկաթե իրը լինի ամուր և ճկուն: Քաղաքի ճանաչված դարբիններից էին Նալչաջյանները, Լոռեցյանները, Չախմախյանները: Ամենայն հավանականությամբ Գյումրու դարբնության 
հարուստ ավանդույթներն էին, որ «Եռանկյունի» ֆիլմի ստեղծագործական անձնակազմին բերեցին հենց այս քաղաք: 
Ֆիլմը պատմում է Մկրտիչ անունով 5 դարբինների համատեղ աշխատանքի և ընկերության մասին: Ֆիլմում վառ 
ներկայացված են գյումրեցիների առօրյա կյանքը, հոգսերը և Գյումրու անցուդարձը:

Թիթեղագործություն

Ալեքսանդրապոլում թիթեղագործությունը մեծ տարածում գտավ 19-րդ դարի վերջին: Թիթեղի լայն կիրառությունը նպաստեց թիթեղագործության զարգացմանը, ինչի արդյունքում 
կենցաղային իրերը, ինչպես նաև տանիքներն ու շքամուտքերի ծածկերը պատվեցին գեղեցիկ և մանր նախշերով:

20-րդ դարի սկզբին թիթեղագործ վարպետներն սկսեցին օգտագործել գլամեքենաներ, և ձեռքի աշխատանքը մասամբ փոխարինվեց  մեքենայացված աշխատանքով:

 

Մշակույթ

Գյումրին ունի հզոր մշակութային կոլորիտ։ Հնուց ի վեր Գյումրին եղել է արվեստների և արհեստների քաղաք։ Քաղաքի վարպետները բազմաթիվ շենքեր ու եկեղեցիներ են հրաշակերտել, որոնցից շատերը պահպանվել ու հասել են մեզ։ Քաղաքը լի է արձաններով ու հուշարձաններով, գեղեցիկ այգիներով ու պուրակներով։ Գյումրին այն եզակի քաղաքներից է, որտեղ ճարտարապետները աշխատել են պահել ու պահպանել Գյումրվա ուրույն ճարտարապետությունը, որի հիմքում ընկած են Անիի և Կարսի ճարտարապետականոճերը։ Քաղաքն աչքի է ընկել իր աշուղներով, որոնք իրար հետ մրցումներ են կազմակերպել։ Աշուղների պատվին նույնիսկ արձան է կանգնվեցել։

1912 թ.-ին, առաջինանգամՀայաստանում, այստեղէբեմադրվել Արմեն Տիգրանյանի «Անուշ օպերան» օպերանևդրվելազգայինօպերայինթատրոնիհիմքը։

Քաղաքում զարգացած է եղել արհեստագործությունը։ Արհեստներից յուրաքանչյուրը հանդես է եկել մի համքարությունով և ունեցել է իր սեփական դրոշը։ Զարգացած են եղել Ատաղծագործական, Դարբնոցային, Կարի Համքարությունները։ Այդ համքարությունների դրոշները կարելի է տեսնել Գյումրու Ժողովրդական ճարտարապետության և քաղաքային կենցաղի թանգարանում։

Հետաքրքիր սովորույթ է եղել կամրջագործ վարպետների համար։ Ըստ ավանդության՝ կամուրջը կառուցելուց հետո կամրջագործի ողջ ընտանիքը՝ ներառյալ երեխաները պետք է գտնվեն կամրջի տակ, իսկ վարպետը ֆայտոնով պետք է անցնի կամրջի վրայով։ Այնպես որ, եթե կամուրջը լավ չկառուցվի, կամրջագործ վարպետն իր ընտանիքով կզոհվի։

Գյումրին Հայաստանին տվելէմշակույթիայնպիսիմեծագույնգործիչների, որոնցիցենգրողներ Հովհաննես Շիրազը, Ավետիք Իսահակյանը ևդերասան Մհեր Մկրտչյանը։

2003 թվականին առաջին անգամ Գյումրիում նշվեց «Գյումրու օր» տոնակատարությունը, վերջին անգամ այս տոնը նշվել է 2013 թ. հոկտեմբերի 13-ին:

Ճարտարապետություն

Գյումրին հայտնի է իր ուրույն ճարտարապետությամբ։ Գյումրվա ճարտարապետությունն իր ոճը վերցրել է Կարսից, և բավականանին նմանատիպ շինություններ կարելի է գտնել այդ երկու քաղաքների միջև։ Գյումրու շինություններից շատերը քանդակազարդ են, ունեն աղեղնաձև կամարներով եզերվող լուսամուտներ և մուտքեր։ Շինությունները հիմնականում կառուցվել են սև և կարմիր տուֆով։

Գյումրիի տարածքի հնագույն ճարտարապետական հուշարձաններից է պեղումներով հայտնաբերված VII դարի Դպրեվանքքառամույթ գմբեթավոր եկեղեցին, որն ունի պայտաձև հատակագծով Ավագ խորան՝ երկու կողմերին ուղղանկյուն ավանդատներ, արլևելյան ճակատը զարդարված է «հայկական խորշերով», միակ մուտքը հարավից է։ Եկեղեցու շուրջը եղել է Կումայրի հին բնակավայրը՝ փողոցների անկանոն ցանցով, կիսագետնափոր և մեկ հարկանի բնակելի տներով։

Երաժշտություն

Քաղաքի երաժշտական կյանքը հնուց զարգացել է ժողովրդական և պրոֆեսիոնալ արվեստների հունով։ Դեռևս XIX դարի վերջերիցգործելեներգչախմբեր (դպրոցական, եկեղեցական, սիրողների, կազմակերպիչները՝ երգի ուսուցիչներ Ա. Բրուտյան, Պ. Բաբայան, կոմպոզիտորներ Ն. և Ա. Տիգրանյաններ)։ Որոշ խմբեր համերգներով հանդես են եկել Բաքվում, Թիֆլիսում, Երևանում։ Հյուրախաղերով քաղաք են այցելել է. Պետրին, Ա. Սպենդիարյանը, Հ. և Ի. Դանզասները, Ա. Մելիք-Աղամալովը, Լ. Կարախանը և ուրիշներ։ Կազմակերպվել են նաև ընտանեկան անսամբլներ։ Պրոֆեսիոնալ երաժշտության բնագավառում նշանակալից երևույթ էր Արևելյան Հայաստանում առաջին օպերային ստեղծագործության՝ Արմեն Տիգրանյանի «Անուշ»-իբեմադրությունը 1912 թ.-ին, սիրողականօպերայինթատրոնում։

Սովետական կարգերի հաստատումից հետո՝ 1921 թ.-ինՆ. Տիգրանյանինախաձեռնությամբբացվելէ«Փոքրիկստուդիա», որը 1924 թ.-ինվերափոխվելէերաժշտականդպրոցի (ղեկավար՝Դ. Ղազարյան)։Նրասիմֆոնիկևփողայիննվագախմբերը, երգչախումբը, անսամբլները (տրիո, կվարտետ) հանդեսենեկելհրապարակայինհամերգներովևռադիոյով։ 1922 թ.-ինստեղծվելէսիմֆոնիկ-կամերային«Սալոնայիննվագախումբը» (տարբերտարիներղեկավարելենջութակահարԿուգոտովսկին, դիրիժորԱ. Մելիք-Փաշաևը, կոմպոզիտորԱ. Այվազյանը)։

1923 - 1926 թթ.-ինգործելէԼենինականիօպերա-օպերետայինթատրոնը, որիկազմումէին Շարա Տալյանը, Ա. Մելիք-Փաշաևը, Հ. Դանիելյանը, Լ. Իսեցկին և ուրիշներ։ Բեմադրվել են Բիզեի «Կարմեն», Գունոյի «Ֆաուստ» օպերաները (թարգմանաբար, հայերեն), Ի. Կալմանի «Սիլվա» օպերետը, մանկական օպերաներ (Ս. Մուրադյանի «Շունն ու կատուն», Դ. Ղազարյանի «Հաղթված բազեն», Ա. Մանուկյանի «Չարի վերջը»)։ Այդ թատրոնը մեծ դեր է խաղացել հայ օպերային արվեստիզարգացմանգործում։ 1934 թ.-ինբացվելէերաժշտականուսումնարանը։ՔաղաքումգործումենՀայհամերգի (մինչև 1976 թ.-ըՀայֆիլհարմոնիայի) բաժանմունքը, 1958 թ.-ից՝ՀայաստանիԵրգչախմբայինընկերությանբաժանմունքը, 1972 թ.-ից՝կամերայիննվագախումբը, 6 երաժշտականդպրոցևմեկուսումնարան, բազմաթիվինքնագործխմբեր, այդթվում՝1949 թ.-ից՝Սևյանիանվանմշակույթիպալատիերգիևպարիանսամբլը (ղեկավար՝ Աղասի Շաբոյան), որը դարձել է համամիութենական և միջազգային մրցույթների և փառատոների դափնեկիր։ 1957 թ.-իցամենտարիանցենկացվումսիմֆոնիկերաժշտությանտասնօրյակներ։ՄիքայելՆալբանդյանիանվանհայկականմանկավարժականինստիտուտնունիերաժշտության ամբիոն։

Աշուղները

Հին Գյումրին, համբավավոր արհեստավորներից բացի, հայտնի է եղել նշանավոր աշուղներով։ XIX դարի 2-րդկեսին-XX դարի սկզբինՋիվանագլխավորությամբձևավորվել է ազգային-աշուղական դպրոցը (Շիրին, Ջամալի, Պայծառ, Զահրի, Խայաթ, Մալուլ, Հավես, Հազիրի (Գյումրեցի), Շերամ, Իգիթ, և ուրիշներ), որոնց բնորոշ էր հասարակական-սոցիալական թեմաների սրությունը, գրական ու երաժշտական լեզվի մաքրությունը, ավանդույթի ստեղծագործական յուրացումը, ուրույն մտածելակերպը։ Սկսած 1870-ական թվականներից նրա հռչակավոր սրճարանները՝ ղայֆաները, դարձել են աշուղական երգ ու նվագի յուրատեսակ կենտրոններ։ Գրեթե ամեն մի սրճարան ունեցել է իր աշուղը կամ աշուղական խումբը։ Սիրո, հայրենի հողի, պանդխտության, ազատատենչության, ազգային վերածնության երգերից բացի, նկատելի տեղ են գրավել, ի բնե երգասեր գյումրեցիների մեջ լայն տարածում գտել քաղաքի կյանքի հետ կապված որոշակի երևույթներ արտացոլող երգերը, որոնք ստացել են հանրային հնչեղություն։ Այդ առումով շատ բնորոշ է Ջիվանու «Խելքի աշեցեք» երգը (1883)։ Գյումրվա աշուղների երգերը տարածվել են շատ գյուղերում ու քաղաքներում։ Մեծանուն աշուղներին հաճախ հրավիրել են Թիֆլիս, Բաքու, Աստրախան, Երևան, Էջմիածին ևայլուր։

1870-ական թվականների 2-րդ կեսից սկսած քաղաքում տպարաններ բացվելու շնորհիվ ծայր է առել աշուղական գրքերի հրատարակությունը, լույս են տեսել աշուղ Ջիվանու, Խայաթի և ուրիշների երգարանները։ Աշուղական արվեստը ապրել է իր հասունացումը, տվել դասական, համազգային արժեքներ։ Ավետիք Իսահակյանը գրելէ. «Ալեքսանդրապոլը (Լենինականը) աշուղներիքաղաքէրհամարվում։Եսիմպատանեկությանժամանակհաշվումէիերեսունիչափաշուղներևժողովրդականերգիչներ (երգահաններ), որոնքանունունեինհայրենիքաղաքումևհայրենիքաղաքիցդուրս։Այդաշուղ-երգիչներիցնշանավորներն էին.՝ Զիվանին, Ջամալին, Ֆիզահին, Մալուլը, Պայծառը, Խայաթը և ուրիշները»։ Դրանցից Ջիվանին, Խայաթը, Շերամը և ուրիշներ հանդես են եկել որպես բանաստեղծ, եղանակող, նվագող ու երգող։ Եղել են նաև միայն երգողներ, միայն նվազողներ, նաև՝ միայն պարեղանակներ հորինողներ։ Այս վերջիններից է կույր աշուղ Համբոն (Համբարձում Ադամյան. 1867 - 1904, «Զուռնի տրնգի»-ի հորինողը)։ Նրանք բոլորը իրենց արվեստին նվիրված գործիչներ էին, ուսումնասեր, կարդացած մարդիկ, քաջատեղյակ ոչ միայն աշուղական արվեստի նրբություններին, այլև հայ և արևելյան հերոսավեպերին ու սիրավեպերին. հայ և օտար առասպելաբանությանը։ Իմացել են լեզուներ, այդ լեզուներով երբեմն խաղեր հորինել, չափվել նույնպես օտարների հետ նրանց լեզուներով։ Աշուղները մասնակցել են մրցությանը, որ տեղի է ունեցել հրապարակով՝ բազմաթիվ երգասերների ու աշուղների ներկայությամբ։ Պարտվածի նվագարանը վերցնելու սովորություն չի եղել։ Պարտվածը հանպատրաստից մի երգով խոստովանել, գովաբանել է հաղթողի բարձր արվեստը, և այդպիսով վեճ-մրցությունը ավարտվել է խաղաղությամբ, մարդկայնորեն։

Աշուղները որոշ ժամանակ պահել են աշակերտներ, սովորեցրել նրանց, ապա մի քանի հոգով գրավոր վկայել նրա վարպետացումը և տվել համապատասխան գիր և աշուղական անուն։ Իրենց գործունեության կարգավորման համար աշուղները ունեցել են «ուստաբաշի», որին ընտրել են ընդհանուր ժողովում։ «Ուստաբաշին» պիտի լիներ արվեստով ու վարկով ամենաճանաչված մարդը։ Ուստաբաշի է եղել Ջիվանին, իսկ նրա օգնական՝ աշուղ Համբոն։ Գյումրվա աշուղներն իրենց բարձր արվեստով նկատելի ներդրում են կատարել հայ ժողովրդական երգարվեստի, երաժշտական բառ ու բանի, բանաստեղծական լեզվի զարգացման մեջ։

Թատրոն

Առաջին թատերական ներկայացումը Ալեքսանդրապոլում տեղի է ունեցել 1865 թ.-ի մայիսի 23-ին, թատերասերների ուժերով, Ա. Մելիք-Հայկազյանի օժանդակությամբ, բեմադրվել է Հ. Կարինյանի «Շուշանիկ»-ը։ Նույն թվականին ռուս թատերասերները ներկայացրել են Նիկոլայ Գոգոլի «Ռևիզոր»-ը։ 1866 թ.-իցկազմակերպվելէթատերականմասնախումբ։ 1879 թ.-ինառաջինանգամխաղացվելէ Գաբրիել Սունդուկյանի «Պեպո»-ն։ 1888 թ.-ինիրփոքրիկխմբովտեղիթատերասերներիհետներկայացումներէտվել Պետրոս Ադամյանը։ Հետագայում հյուրախաղերով հանդես են եկել Ա. և Ս. Սաֆրազյանները, Արամ Վրույրը, Ջաբելը, Գ. Պետրոսյանը, Հովհաննես Աբելյանը, Սիրանույշը ևհայթատրոնիբազմաթիվականավորդերասաններ։

Նախասովետական տարիներին ներկայացումներ են տվել տեղական և ռուսական, վրացական, ուկրաինական, ադրբեջանական եկվոր թատերախմբերը։ Թատերական արվեստի զարգացմանը նպաստել են բժիշկ-ռեժիսոր Գ. Տեր-Հովհաննիսյանը, մանկավարժ-դերասաններ Մ. և Ա. Տեր-Սարգսյանները, Հ. Ղուկասյանը, դերասան-դերասանուհիներ Կ. Քյանդարյանը, Մ. Չարչօղլյանը, Ն. Կիրակոսյանը, Կ. Աբովյանը և ուրիշներ։ Շեքսպիրի դրամատուրգիան առաջին անգամ ներկայացրել է Կ. Գալֆայանը (Համլետ, 1901 1917 - 1918 թթ.-իններկայացումներէտվելՀ. Զարիֆյանիխումբը։

Սովետական իշխանության հաստատումից հետո թատերական գործը դրվել է կայուն հիմքերի վրա։ 1922 - 1928 թթ.-ինգործելէԱլեքպոլիՔաղլուսվարիդրամատիկականթատրոնը (ղեկավար՝Ա. Արմենյան), 1923 - 1926 թթ.-ին՝Լենինականիօպերա-օպերետայինթատրոնը, 1931 - 1936 թթ.-ին՝պատանիհանդիսատեսիթատրոնը, 1928 թ.-ից՝Ա. Մռավյանիանվան դրամատիկական, 1935 թ.-ից՝տիկնիկայինթատրոնները։

 

2013 թ.-իդրությամբվերընշվածթատրոններիցԳյումրիումմիայնգործումէդրամատիկականթատրոնը։